«Արցախցիները թող իրենց հյուրի նման պահեն»․ Գագիկ Մելքոնյան
117
Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ., 11:12
«Արցախի ղեկավարությունն Արցախը լուծարել ա, եկել ա այստեղ, տաք անկյուն ա գտել։ Արցախի ղեկավարությունն այստեղ երկրորդ իշխանությունն է բացել։ Հանրահավաքներն էլ լցված են արցախցիներով։ Ա՛յ սրանով է խանգարում»,- 24TV-ի եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «ինչո՞վ է խանգարում Արցախի ղեկավարությունը Հայաստանի իշխանությանը, որ ամեն գնով ցանկանում են ազատվել նրանցից»։ «Իրենք Գալստանյանի հետ ուզում են իշխանափոխություն անեն, չի ստացվում։ Իշխանափոխություն չեն տեսնելու: Արցախի ներկայացուցիչները թող մեր երկրի գործերին չխառնվեն։ Արցախը հանձնեցին, եկան այստեղ, հիմա թող իրենց հյուրի նման պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնան։ Առանց էդ էլ 20 տարի տանտեր են եղել, դրա համար էլ էս երկիրը էս վիճակին ա»,- նշել է Մելքոնյանը։ |
Ուկրաինան քննարկում է սցենար, որով Ռուսաստանին տարածքներ է զիջում. Der Spiegel
7020:36«Բանակն է «քլնգում», երբ նոր պատերազմից 5 րոպե է պակաս»․ Ոսկան Սարգսյան
6717:12ԱԺԲ-ի հանրահավաքը՝ Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6417:00«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում կարող է իրականություն դառնալ»․ Վահագն Խաչատուրյան
6016:36«Ե՞րբ է բացվելու այն քրգործը, որը վերաբերելու է մեր հայրենիքը հանձնելուն, 5 հազար զոհ տալուն»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
6116:24«Սփյուռքը հայկական ինքնության մի մասն է, բայց քաղաքականության առաջնահերթությունները ձևավորվում են Երևանում»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
5916:12