Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ.

Իշխանությունն անցնում է «բաց խաղի»․ «Հրապարակ»

85
Հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2024 թ., 09:18
Իշխանությունն անցնում է «բաց խաղի»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանությունը որոշել է «բաց խաղալ»՝ այս անգամ վարույթ են հարուցել Սերժ Սարգսյանի գործով արդարացման դատավճիռ արձակած դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ: Նրան մեղադրում են Վազգեն Մանուկյանի գործի քննության «ողջամիտ ժամկետը» խախտելու համար։

Այս հիմքով դադարեցվեցին նաև Ռ․ Քոչարյանի դատավճիռն արձակած Աննա Դանիբեկյանի լիազորությունները: Ոմանց կարող է թվալ, թե անբարեխիղճ դատավորներից են ազատվում, սակայն եթե այս դատավորները մազաչափ հնարավորություն ունենային, մեծ հաճույքով խիստ պատիժներ կսահմանեին այդ բոլոր գործերով»: