Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ.

«Դա ասել է սեպտեմբերի 23-ին, երբ որ տեղյակ է եղել, որ 19-ին ստորագրվել է Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիր». Էդգար Ղազարյան

131
Չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2024 թ., 00:24
«Դա ասել է սեպտեմբերի 23-ին, երբ որ տեղյակ է եղել, որ 19-ին ստորագրվել է Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիր». Էդգար Ղազարյան

Սեպտեմբերի 19-ին Սամվել Շահրամանյանն ստիպված է եղել ստորագրել Արցախի Հանրապետությունը լուծարելու պայմանագիր, որն, ինքն էլ է ընդունում, որ ապօրինի է, այս մասին իր ուղիղ եթերում շեշտեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

«Անգամ այդ հրամանագիրը չի հրապարակվել, որ օրինական ուժ չստանա: Բայց ադրբեջանցիները բավարարվել են դրանով և ժամանակ են տվել արցախահայությանը՝ Արցախն ամբողջությամբ դատարկելու համար: Եվ հիմա ինչն է հետաքրքիր: Սամվել Շահրամանյանի հրամանագիրն ստորագրվել է սեպտեմբերի 19-ին, այնինչ մենք դրա մասին իմացել ենք սեպտեմբերի 28-ին: Այսինքն՝ արցախցիների բռնի տեղահանության օրերին: Իսկ մինչ այդ ՀՀ-ի առաջարկով հրավիրվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ: ՀՀ ԱԳ նախարարն իր ելույթում խոսում է արցախցիների ցեղասպանության մասին, և մինչ Ադրբեջանի ԱԳ նախարարի ելույթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, որ արցախահայությանը ոչ մի վտանգ չի սպառնում, նրանք կարող են շարունակել ապրել իրենց հայրենիքում: Եվ անգամ այդ օրերին Արցախի տարբեր բնակավայրերից Ստեփանակերտ տեղափոխված արցախցիները կարող են վերադառնալ իրենց տներ: Դա ասել է սեպտեմբերի 23-ին, երբ որ ինքը տեղյակ է եղել, որ սեպտեմբերի 19-ին ստորագրվել է Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիր: Իսկ 2 օր առաջ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ բոլոր փաստաղթեթրի մասին տեղյակ է պահվել Փաշինյանին, ամեն ինչ տեղի է ունեցել նրա ղեկավարության ներքո, նա է իրականացրել այդ որոշումները: Նաև՝ որ մինչև զենքը վայր դնելն Արցախի ՊԲ-ն ուղղակիորեն ենթարկվել է Հայաստանի իշխանություններին: Այսինքն, այն մանիպուլյացիան, որ արցախցիները մի քանի օրում իրենց երկիրը թողեցին, հանձնվեցին, ոչ այլ ինչ են, եթե ոչ իրենց դավաճանությունը ուրիշների վրա բարդելու փորձեր: Արցախը Հանձնել է ՀՀ-ի ադրբեջանաթուրքական իշխանությունը՝ հանցավոր պարագլուխ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- փաստեց Ղազարյանը: