Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 15 փետրվարի, 2026 թ.

ՀՀ ՊՆ-ն հերքում է

1736
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2024 թ., 12:39
ՀՀ ՊՆ-ն հերքում է

ՀՀ պաշտպանության նախարարությունը ֆեյսբուքում հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել»։