Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2024 թ.

«Ուկրաինական պատերազմի ավարտը մոտ է». Արա Արայան

152
Երեքշաբթի, 13 օգոստոսի, 2024 թ., 17:42
«Ուկրաինական պատերազմի ավարտը մոտ է». Արա Արայան

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուկրաինական պատերազմի ավարտը մոտ է, աշխարհը դեմոկրատական աննախադեպ ալիքի շեմին է։ Գունավոր հեղափոխությունները, «արաբական գարուններն» ու այլ փոքր ու միջին ծրագրերը իրենց չէին արդարացնում և խեղդվում էին տարածաշրջանային հետադիմական միջավայրերում։
Այժմ դեմոկրատիայի հարցը կլուծվի գլոբալ մասշտաբով։
Ուկրաինացիների ՌԴ Կուրսկի մարզ «ներխուժումը» պայմանավորված գործողություն է, որին պետք է հաջորդեն խաղաղության բանակցությունները։
Հակառակ դեպքում բանակցություններն անհնար են, կողմերը պետք է փոխզիջելու «բաներ» ունենան։
Ռուսները դուրս կգան Ուկրաինայից, վերջիններս Ռուսաստանի տարածքից։
Ժողովուրդներին մի բան կհամոզեն, դա բարդ չէ։
Մենք դա ապրել ենք...
Նույն կերպ պետք է լուծվեն հայ-ադրբեջանական, արաբա-իսրայելական, իրան-իսրայելական և մյուս անիմաստ հակամարտությունները։
Արդեն իսկ հայտարարվել է Ադրբեջանից ու Վրաստանից իսրայելական զինուժի հեռացման մասին։ Սա նույնպես մեծ կոնսենսուսի վկայությունն է։
Ամերիկացիները ֆանտաստիկ պարտիա խաղարկեցին, հաղթական կուլմինացիան կլինի նոյեմբերին և Թրամփը, որպես հին ու հետադեմ աշխարհի մարմնավորում կպարտվի։
Աշխարհը գնում է դեպի «ՁԱԽ» մինչև կենտրոն...
Աջ խավարից պետք է դուրս գալ, վիճակը դարձել է անկառավարելի...»:

Աղբյուրը`   Արա Արայան