Շառլ Միշելը վերսկսում է ջանքերը Հարավային Կովկասում․ #Politico
Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է ջանքերը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, քանի որ պատերազմող տարածաշրջանում լարվածությունն աճում է, գրում է Politico-ն։ Թերթի հետ զրույցում երկու բարձրաստիճան դիվանագետներ հաստատել են, որ Շառլ Միշելը Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Միշելը նաև նամակներ է հղել կողմերին՝ կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և ավարտել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը։ «Բրյուսելում հիասթափությունն աճում է՝ ձգձգումից և դիվանագիտական փակուղուց հետո։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին չհաջողվեց բանակցությունների սեղանի շուրջ նստելու հնարավորություն գտնել. երկու կողմերն էլ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցրեցին։ Անցած շաբաթ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրեց երկու երկրների ընդհանուր սահմանի երկայնքով «սադրանքներ իրականացնելու» մեջ և սպառնաց «ինքնապաշտպանության նպատակով անհրաժեշտ պատասխան միջոցներ ձեռնարկել»՝ օգտագործելով իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները։ Այդ հայտարարությունները Հայաստանում «ապատեղեկատվություն» են անվանում։ Ադրբեջանը, որը 2020թ․ ի վեր Հայաստանի դեմ առնվազն 2 պատերազմ է հաղթել, ԵՄ երկրներին, այդ թվում՝ Ֆրանսիային, դատապարտել է Երևանին ցուցաբերվող ռազմական աջակցության համար՝ փորձելով հավասարակշռություն ստեղծել պատմական երկու մրցակիցների միջև»,- գրում է Politico-ն։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36