Փեզեշքիանի երդմնակալությանը ներկա կլինեն 70 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ Հայաստանի. #IRNA
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը, որը կկայանա վաղը՝ հուլիսի 30-ին, ներկա կլինեն ավելի քան 70 օտարերկրյա պատվիրակություններ և 600 տեղական ու միջազգային լրագրողներ, գրում է IRNA-ն։ Նշվում է, որ Տաջիկստանը, Թուրքմենստանը, Կենտրոնական Աֆրիկան, Պակիստանը, Սիրիան, Սերբիան, Կուբան, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը և Գվինեա-Բիսաուն կմասնակցեն նախագահի և վարչապետի մակարդակով։ Ռուսաստանի, Ալժիրի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Մալայզիայի, Իրաքի, Բուրկինա Ֆասոյի, Ուգանդայի, Կոմորյան կղզիների, Մալիի, Շրի Լանկայի, Սենեգալի և Հյուսիսային Կորեայի պատվիրակությունները կմասնակցեն խորհրդարանի նախագահների մակարդակով, ԱՄԷ-ն, Լիբանանը, Հորդանանը, Մյանմարը, Զիմբաբվեն, Ղրղզստանը, Բրազիլիան, Մալդիվները և Գաբոնը կներկայանան փոխնախագահի և փոխվարչապետի մակարդակով, Տանզանիան, Նիգերը, Վենեսուելան, Բահրեյնը, Եմենը, Լիբիան, Եգիպտոսը, Սուդանը, Բոլիվիան, Քուվեյթը, Մավրիտանիան, Մյանմարը, Կոնգոն, Գամբիան և Էրիթրեան՝ արտգործնախարարների մակարդակով: Բացի այդ, այլ երկրներ, ներառյալ՝ Հնդկաստանը, Նիկարագուան, Նիգերը, Գանան, Բուլղարիան, Հունգարիան, Իսլանդիան, Թունիսը, Կոլումբիան, Էկվադորը, Մեքսիկան, Չիլին, Ուրուգվայը, Մալթան և Սիերա Լեոնեն արարողությանը կուղարկեն իրենց նախարարներին կամ դեսպաններին։ |
«Թալանը բազմապատկվել է, ուղղակի քողարկվում է հարկեր-տուրքերի անվան տակ»․ Սամսոն Գրիգորյան (լուսանկար)
4218:42«Իլհամ Ալիևը նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Վլադիմիր Պուտինը»․ Էրիկ Հելսբորն
7318:01«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
6217:36«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
6717:18«Նախկին նախագահների հետ ասոցացվող անձինք զբաղված են փոխադարձ ոչնչացմամբ»․ Դավիթ Անանյան
7217:00«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
8616:18