Իսրայելը պատրաստվում է ռմբակոծել Բեյրութը
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով ընդհատել է այցը Վաշինգթոն ու հրատապ մեկնում է Երուսաղեմ, ասել է, որ հրեական պետությունն անպատասխան չի թողնի հարձակումը Գոլանի բարձունքների վրա, «Հեզբոլլահ» շարժումը դրա համար կվճարի ամենաբարձր գինը, «որը երբեք չի վճարել»: Միևնույն ժամանակ, Իսրայելի «14-րդ ալիք»-ը հաստատել է, որ Նեթանյահուն ապահովել է ԱՄՆ-ի աջակցությունը. «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ստացել է ԱՄՆ-ի կանաչ լույսը և լիակատար հավանությունը Լիբանանում Հեզբոլլահի և նրա դաշնակիցների դեմ խոշոր գործողության համար»: Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, առանց վարչապետի հետ խորհրդակցելու, որոշել է գործողությունների ուղղությունը և հանձնարարել է անվտանգության համակարգը գործի դնել Լիբանանում Մաջդալ Շամսի հրետակոծությունից հետո։ «Քննարկման ընթացքում անվտանգության ուժերը նախարարին ներկայացրել են Հեզբոլլահի դեմ գործողությունների տարբերակներ՝ ի պատասխան Մաջդալ Շամսում խաղաղ բնակիչների սպանության լուրջ միջադեպի։ Նախարար Գալանտը որոշել է գործողությունների ընթացքը և համապատասխանաբար ուղղորդել անվտանգության համակարգը», - ասվում է պաշտպանության նախարարի գրասենյակի հաղորդագրության մեջ: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
