Կիրակի օրը գրանցվել է մարդկության պատմության ամենաշոգ օրը
![]() Կիրակի օրը, ըստ Copernicus-ի նախնական տվյալների, գլոբալ միջին ջերմաստիճանը կազմել է 17,09°C՝ գերազանցելով անցյալ տարվա հուլիսի 6-ին գրանցված ռեկորդը 0,01°C-ով։ «Դա, անշուշտ, անհանգստացնող նշան է 13 անընդմեջ ռեկորդային ամիսներից հետո»,- ասել է Բերկլիի Երկրի կլիմայի գիտնական Զեք Հաուսֆադերն, ում գնահատականներով՝ կա 92% հավանականություն, որ 2024 թվականը կլինի ռեկորդային ամենատաք տարին՝ գերազանցելով 2023-ի ռեկորդը: Copernicus-ի գրառումներն սկսվում են 1940 թվականից, սակայն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների կողմից իրականացված այլ գլոբալ չափումներ ավելի հեռուն են գնում՝ մինչև 1880 թվականը: Շատ գիտնականներ, հաշվի առնելով այս տվյալները, ինչպես նաև ծառերի օղակների և սառցե միջուկների տվյալները, պնդում են, որ անցյալ տարվա ռեկորդը մոլորակի վրա ամենաթեժն էր վերջին 120 հազար տարվա ընթացքում: Այժմ 2024 թվականի առաջին վեց ամիսները գերազանցել են նույնիսկ այս թվերը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
