«Հայե՛ր, ժամանակն է առաջնորդելու այս շարժումը»․ ՄՔԴ նախկին դատախազ
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ամբողջ աշխարհի հայերին համախմբվելու և Բաքվի հանցանքների դեմ մեդիա արշավ սկսելու կոչ է արել՝ այդ համատեքստում օգտագործելով նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP29)։ Օկամպոն բաց նամակում, մասնավորապես, գրում է․ «Հայեր, դուք վերածնվել եք 1915թ․ Ցեղասպանության մոխիրներից, դուք մարդկային ոգու տոկունության և անկոտրում կամքի վկայությունն եք։ Այսօր դուք համաշխարհային ասպարեզում արդարությունն ու ճշմարտությունը պաշտպանելու եզակի հնարավորություն ունեք։ Դուք կարող եք բացահայտել նախագահ Ալիևի բոլոր չարաշահումները, հարձակումներն ադրբեջանցիների վրա և վայրագությունները Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի դեմ։ Այս տարվա նոյեմբերին Ադրբեջանում կկայանա ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP29), որն աննախադեպ հնարավորություն է՝ լույս սփռելու այդ անարդարությունների վրա։ Դուք, որ սփռված եք ամբողջ աշխարհով մեկ, ունեք հնարավորություն՝ պաշտպանելու ձեր ժողովրդին և ձեր հողը։ Ձեր նախկիները սովորեցրել են՝ «մենք կպարտվենք այն օրը, երբ դադարեցնենք պայքարը»։ Դուք հնարավորություն ունեք առաջնորդելու գլոբալ շարժումը և ներգրավելու այլ շահագրգիռ համայնքներին՝ անդրադառնալով մեր ժամանակների երկու ամենահրատապ խնդիրների՝ կլիմայի փոփոխությանը և ցեղասպանությանը։ 2023թ․ Լեռնային Ղարաբաղում/Արցախում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը պահպանվող սպառնալիքի օրինակ է։ Ալիևի այն սահմռկեցուցիչ հայտարարությունը, թե «եթե էթնիկ հայերն իրենց կամքով չլքեն մեր հողերը, մենք նրանց շների պես կքշենք», արտացոլում է այս դաժան իրականությունը: Մեր առաջին քայլը Համաշխարհային հայկական համայնքի համախմբումն է և մեդիա արշավ սկսելը՝ օգտագործելով #COP29 և #StopGreenwashGenocide, ինչպես նաև #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners հեշթեգները: Հայե՛ր, ժամանակն է առաջնորդելու այս շարժումը։ Թողեք հաղորդագրություններ, մեկնաբանեք և բարձրաձայն խոսեք: Ես և շատ ուրիշներ կհետևենք ձեզ»։ |
«Թալանը բազմապատկվել է, ուղղակի քողարկվում է հարկեր-տուրքերի անվան տակ»․ Սամսոն Գրիգորյան (լուսանկար)
4218:42«Իլհամ Ալիևը նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Վլադիմիր Պուտինը»․ Էրիկ Հելսբորն
7318:01«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
6217:36«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
6717:18«Նախկին նախագահների հետ ասոցացվող անձինք զբաղված են փոխադարձ ոչնչացմամբ»․ Դավիթ Անանյան
7217:00«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
8616:18