Պուտինի օգնականի հեղինակած դասագրքում շախմատի աշխարհի չեմպիոնների ցանկից հանվել է Կասպարովի անունը
![]() Ռուսաստանի նախագահի օգնական, մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկու պատմության նոր դասագրքում Գարրի Կասպարովը չի ընդգրկվել շախմատի աշխարհի չեմպիոնների ցուցակում, գրում է Insider-ը։ Դասագրքի «Գաղափարախոսությունը և մշակույթը 1964-1985թթ․» բաժինը նվիրված է շախմատի խորհրդային չեմպիոններին։ Ձեռնարկում թվարկված են Միխայիլ Բոտվիննիկը, Վասիլի Սմիսլովը, Միխայիլ Տալը, Տիգրան Պետրոսյանը, Բորիս Սպասսկին և Անատոլի Կարպովը, սակայն նշված չէ, որ Կարպովը պարտվել է Կասպարովին 1985թ․։ Լրատվամիջոցը նշում է, որ 2022թ․ ՌԴ արդարադատության նախարարությունը Կասպարովին «օտարերկրյա գործակալ» է հայտարարել։ Նշվում է նաև, որ Կասպարովը մասնակցել է մի շարք ընդդիմադիր շարժումների, հետևողականորեն քննադատում է ռուսական իշխանությանը։ 2013թ․ նա հայտարարել է Ռուսաստանից հեռանալու և միջազգային ասպարեզում Պուտինի ռեժիմի դեմ պայքարը շարունակելու մասին: ![]() |

Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
164Երեկ, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
342Երեկ, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
316Երեկ, 14:37
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11304.11.2026, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
36503.11.2026, 18:07

