Հայաստանն արևմտյան տեխնոլոգիաներո՞վ կկառուցի նոր ԱԷԿ-ը. #DW
Հայաստանն առարկայական բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ՝ նոր ատոմային էներգաբլոկի կառուցման շուրջ, որը կփոխարինի գործող կայանին, որն ապահովում է ներքին արտադրության ավելի քան մեկ երրորդը, գրում է DW-ն: Արևմտյան տեխնոլոգիաների կիրառմամբ նոր էներգաբլոկի կառուցումը, ինչպես նշում են փորձագետները, ոչ միայն կայուն կերպով կապահովի երկիրը էլեկտրաէներգիայով, այլև կնվազեցնի էներգետիկ ոլորտում Ռուսաստանից կախվածությունը։ Գնդակն ԱՄՆ-ի դաշտում է Այն, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն սկսել են բանակցել արդեն ըստ էության, հայտնի դարձավ հուլիսի 3-ին՝ «Հայաստան-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համաժողովում՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունից: «Մենք ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավական պայմանագրային դաշտ, առանց որի մենք չենք կարող առաջ շարժվել։ Այս պահին կարող եմ ասել, որ գնդակն ԱՄՆ-ի դաշտում է։ Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ում ներհամակարգային գործընթացներ կանցկացվեն, և այդ ժամանակ մենք կսկսենք աշխատել»,- ասել էր Գրիգորյանը։ Հայաստանն ուսումնասիրում է ամերիկյան փորձը Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը նախատեսված է մինչև 2026թ․։ Սակայն, նախնական գնահատմամբ, կայանը կարող է ծառայել մինչև 2039թ․։ Այդ ժամանակ երկիրը պետք է նոր էներգաբլոկ գործարկի՝ խուսափելու էլեկտրաէներգիայի պակասից։ Հայաստանն արդեն նման խնդրի առաջ է կանգնել, երբ ատոմակայանը փակվեց 1989թ․՝ դրանից մեկ տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո սեյսմոլոգիական ակտիվության պատճառով: Հայաստանը դեռ չի կողմնորոշվել նոր էներգաբլոկի մոդելի հարցում։ Բանակցություններ են ընթանում տեխնոլոգիաների պոտենցիալ մատակարարող երկրների հետ, իսկ դրանք, ինչպես պարզվեց, քիչ չեն։ «Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հարավային Կորեան և Չինաստանը»,- DW-ի հետ զրույցում ասել է էներգետիկայի ոլորտը համակարգող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը: Պարբերականը նշում է, որ դեռևս 2023թ․ հուլիսին ՀՀ կառավարությունն աշխատանքային խումբ էր ուղարկել ԱՄՆ, որը ծանոթացել էր ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներին, փոքր մոդուլային ռեակտորներին և դրանց մշակումներին։ «Հայաստանում քննարկվում է մի տարբերակ, որի դեպքում նոր էներգաբլոկի հզորությունը չպետք է գերազանցի 600-700 ՄՎտ-ն»,- ասել է Վարդանյանը: Կառավարությունը, նրա խոսքով, հակված է փոքր մոդուլային ռեակտորների կառուցմանը, սակայն այդ ճանապարհին հիմնական խոչընդոտն այն է, որ ներկայումս աշխարհում այս տեսակի գործող ատոմակայաններ դեռ չկան: Քաղաքականացումն անտեղի է Հայաստանում շատերն արևմտյան տեխնոլոգիաներով նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը համարում են Ռուսաստանից կախվածության նվազեցման քայլ։ Սակայն ՄԱԿ-ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը համոզված է, որ ատոմային էներգետիկայի քաղաքականացումը տեղին չէ: «Պետք է գերակշռեն մասնագիտական գնահատականները։ Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցության զգալի փորձ է կուտակել ԱԷԿ-ի կառուցման, շահագործման, արդիականացման և այնպիսի բնական աղետների հակազդման հարցերում, ինչպիսիք են երկրաշարժերը: Բացի այդ, ոլորտը բավականին պահպանողական է և պահանջում է ԱԷԿ մոդելների օգտագործում, որոնք տարիներ շարունակ ցուցադրել են իրենց արդյունավետությունը»,- DW-ին ասել է Մարջանյանը։ |
Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը. «Ժողովուրդ» (լուսանկար)
5209:36«Պարզաբանում՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ»․ Բաբկեն Թունյան
112Երեկ, 22:06««Օրինական» թալանի հերթը հասավ մասնագիտական ծառայություն մատուցող ԱՁ-ներին»․ Գրիգոր Երիցյան
117Երեկ, 21:24«Նիկոլի համար հերոս են «Լֆիկ Սամոն», «ՍԱՍ-ի Արտակը», Երեմյանները, Գռզոն, ովքեր մուծվում են՝ իր ընտանիքի «կայֆերի» համար»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
106Երեկ, 19:42«Իրական Հայաստանը՝ տնտեսական ու սոցիալական համապատկերում»․ Թադևոս Ավետիսյան
10220.11.2024, 14:36Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»
9720.11.2024, 09:06