Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«ԱՄՆ-ն պետք է աջակցի ՀՀ ինքնիշխանությանը»․ Ֆրենկ Փալոն

654
Ուրբաթ, 12 հուլիսի, 2024 թ., 12:36
«ԱՄՆ-ն պետք է աջակցի ՀՀ ինքնիշխանությանը»․ Ֆրենկ Փալոն

ԱՄՆ քոնգրեսական Ֆրենկ Փալոնն անդրադարձել է հուլիսի 10-ին Վաշինգթոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարաների հանդիպմանը։

«Ուրախ եմ տեսնել, որ Էնթոնի Բլինքենն աշխատում է Երևանի և Բաքվի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ, սակայն այս բանակցություններն անիմաստ են, քանի դեռ իրական հետևանքներ չեն եղել Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի և մարդու իրավունքների կրկնվող խախտումների համար։ ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը և պաշտպանությանը»,-X-ում գրել է Փալոնը։