«Գագիկ Խաչատրյանի տան վաճառքից ՀՀ-ին ոչ մի կոպեկ չփոխանցեք». Վարդան Ղուկասյանը՝ ԱՄՆ կառավարությանը
![]() «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան այսօրվա եթերում դիմել է ԱՄՆ կառավարությանը, Քալիֆորնիայի նահանգապետին ու դատախազին: «ՀՀ գլխավոր դատախազությունը կամ իշխանությունները դիմել են ձեզ, որպեսզի ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից հետո գումարը կամ մի մասը փոխանցվի ՀՀ-ին: Պարոնա՛յք, ՀՀ կառավարությունը մինչև ականջները թաթախված է կոռուպցիայի ու կաշառակերության, մարդու իրավունքների ոտնահարման մեջ, ՀՀ-ում ամեն օր տեղի են ունենում սպանություններ, որոնց մի մասը կազմակերպվում է իշխանությունների՝ հանձինս ոստիկանության ձեռքով: 6 տարվա մեջ ՀՀ-ում ազատազրկման չի դատապարտվել գեթ մեկ պետական նախկին չինովնիկ՝ ապօրինի ծագման գույքով: Սերժ Սարգսյանը, որին ամբողջ ժողովուրդը մերժեց, արդարացվեց: Քոչարյանը՝ Մարտի 1, Հոկտեմբերի 27, ապօրինի գույք, կաշառք և այլն, արդարացվեց: Պարոնա՛յք, ինչ եմ ուզում ասել ձեզ, ՀՀ-ին Գագիկ Խաչատրյանի տան վաճառքից ոչ մի կոպեկ չփոխանցեք: Նա ՀՀ-ում հարյուր անգամ ավելի շատ գույք ունի, քան ԱՄՆ-ում, քանի՞սն ա բռնագրավված, ո՞ւր ա Գագիկ Խաչատրյանը, ազատության մեջ»,- ասել է Ղուկասյանը: Աղբյուրը` Վարդան Ղուկասյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
