Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ.

«Ադրբեջանը Հայաստանին նոր օկուպացիոն պահանջներ է ներկայացնում` առավել սթափեցնող ցանկով». Թաթոյան

287
Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ., 22:54
«Ադրբեջանը Հայաստանին նոր օկուպացիոն պահանջներ է ներկայացնում` առավել սթափեցնող ցանկով». Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանի «խաղաղասեր» իշխանական քարոզչությունը Հայաստանին նոր օկուպացիոն պահանջներն է ներկայացնում՝ այս անգամ առավել սթափեցնող ցանկով
Ըստ այդմ, ՀՀ Սահմանադրության մեջ պետք է կատարել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերաբնակեցմանն» առնչվող 2 փոփոխություն՝
1) «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգության ապահովում՝ օտարերկրյա միջնորդական առաքելության երաշխավորությամբ։ Հայստանում պետք է տեղակայվեն զինված ուժեր այն երկրից, որը դաշնակից է Ադրբեջանին ու վայելում է վստահություն (ակնհայտ է չէ՞, որ երկիրն է)։
Քանի որ Ադրբեջանը չի վստահում Հայստանին, ինչ-որ փուլից սկսած «արևմտյան ադրբեջանցիներն» իրենք պետք է ունենան սեփական անվտանգությունը կազմակերպելու հնարավորություն՝ զինված ստորաբաժանումներ ստեղծելով.
2) «արևմտյան ադրբեջանցիների»՝ ադրբեջաներենով կրթության իրավունքի ապահովում։
Այս առաջարկները «Արևմտյան Ադրբեջան» օկուպացիոն հայեցակարգի նոր զարգացումներ են, որոնք հիմնված են բացարձակ կեղծիքի վրա, որ անտեսել չի կարելի։ Ընդ որում, ադրբեջանական իշխանական տարբեր աղբյուրներ նշում են, որ «վերաբնանեցման» ենթակաների թիվը 300,000 է:
Դրանք ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանության խաղաղասիրությունը կեղծ է, շղարշ է արտաքին աշխարհի համար։ Իրականում, տարվում է Հայաստանն օկուպացնելու քաղաքականություն. պարզապես դա արվում է մարդասիրական քողի ներքո։
Սա այն է, ինչ արվեց Արցախի նկատմամբ. սկզբում էթնիկ զտումների իրական նպատակով Արցախի մեկուսացումն էր «էկոակտիվիստներով», հետո ադրբեջանական անցակետի տեղադրումը և Արցախ տանող ճանապարհների ամբողջական արգելափակումը, իսկ դրանից հետո էլ զինված հարձակումներն Արցախի նկատմամբ։
Այս ամենը ցուցադրվել է ադրբեջանական իշխանության «Baku TV» հեռուստատեսությամբ, որտեղ «հիմնավորվում է» կեղծ փաստեր ներկայացնելով»: