Հայաստանի կողմից Պաղեստինը ճանաչելուց հետո Իսրայելը հավելյալ սպառազինություն կմատակարարի Ադրբեջան․ #ZonaMilitar
![]() Հայաստանը հայտարարել է Պաղեստինը ճանաչելու մասին: Այս ֆոնին Իսրայելը կքննարկի Ադրբեջանին զենքի լրացուցիչ համակարգեր վաճառելու հնարավորությունը, գրում է Zona Militar պարբերականը։ Հոդվածում նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը կրկին աճել է, և Բաքուն Իսրայելի պաշտպանության նախարարությանը գնումների նոր ցուցակ է ներկայացրել: «Դա տեղի է ունենում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բարձր մակարդակի բանակցություններին զուգահեռ։ Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Հայաստանը վերջերս հնդկական արտադրության ATAGS կատարելագործված քարշակվող հրետանային համակարգ գնելու որոշում է կայացրել։ Իսրայելը սերտ կապեր ունի Բաքվի հետ և հանդիսանում է Ադրբեջանին սպառազինության խոշոր մատակարար։ 2020թ․, երբ հակամարտությունը վերածվեց իսկական ռազմական առճակատման, Ադրբեջանն օգտագործում էր Israel Aerospace Industries (IAI) ընկերության արտադրության Lora հեռահար «երկիր-երկիր» դասի հրթիռ, Harop պարեկող զինամթերք, որը նույնպես IAI-ի արտադրության է։ Ավելի վաղ Բաքուն Իսրայելից խնդրել էր Blue Bird ընկերության արտադրության Spy-X պարեկող զինամթերք»,- ասվում է հոդվածում։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
