Երևան`   +30 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հուլիսի, 2024 թ.

«1-ին հրաժարականը՝ Հանրային հեռարձակողի խորհրդում»․ Գարեգին Խումարյան

136
Հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ., 21:30
«1-ին հրաժարականը՝ Հանրային հեռարձակողի խորհրդում»․ Գարեգին Խումարյան

Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի գրառումը․ «Ուրախությամբ տեղեկացա, որ հրաժարական է տվել ՀՀԽ 7 անդամներից մեկը՝ Վահրամ Մարտիրոսյանը։ Վստահ չեմ, որ հրաժարականը կապված է Հանրային ռադիոյի տնօրենի հունիսի 5-ի տապալված մրցույթի կապակցությամբ արված հայտարությանս մեջ առկա առաջարկի հետ, բայցևայնպես ողջունում եմ Հանրային հեռարձակողի խորհուրդը լքելու պարոն Մարտիրոսյանի որոշումը։
Հունիսի 5-ի հայտարարությանս մեջ մանրամասնորեն ներկայացրել եմ Խորհդրի առկա կազմի հետ կապված մտահոգություններիս հիմքերը։ Պարոն Մարտիրոսյանի հրաժարականն այդ հիմքերը դարձնում է էլ ավելի ցցուն»։