Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

Քոնգրեսականներն առաջարկել են 100 մլն դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը

903
Չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ., 12:00
Քոնգրեսականներն առաջարկել են 100 մլն դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը

Ամերիկայի հայկական համագումարը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ԱՄՆ Քոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, քոնգրեսական Ֆրենկ Փալոնը (դեմոկրատ) և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքոլ Մալիոտակիսը (հանրապետական) առաջարկել են երկկուսակցական փոփոխություն կատարել «Պետական և արտաքին գործառնությունների հատկացումների մասին» օրինագծում (FY25 SFOPS): Նրանք առաջարկել են 100 մլն դոլարով ավելացնել ՀՀ-ին հատկացվող ֆինանսավորումը։ Նշվում է, որ ֆինանսավորումը կաջակցի 2023թ․ Ադրբեջանի լայնածավալ հարձակման պատճառով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, որոնք այժմ բնակվում են Հայաստանում։