Երևան`   +31 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ.

«Արտահերթ նիստը գումարվելու է, մնում է` ՔՊ-ն գա». Արծվիկ Մինասյան

116
Երեքշաբթի, 11 հունիսի, 2024 թ., 23:54
«Արտահերթ նիստը գումարվելու է, մնում է` ՔՊ-ն գա». Արծվիկ Մինասյան

ԱԺ-ում ներկա կառավարության հրաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին, այս մասին Բաղրամյան պողոտայում վերահաստատեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ սա իրավունքի ուժով պարտադրված նիստ է և պետք է գումարվի։

«Միայն մնում է, որ ՔՊ-ն ունենա կամք և գա այդ նիստին, որպեսզի իրենց հակափաստարկները բերեն այն փաստի շուրջ, որ այս կառավաությունը անելիք չունի և պետք է հեռանա։

Հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին, նիստը գումարվելու է»,- ասաց Մինասյանը:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի խորհուրդը երեկ մերժեց ընդդիմադիր խմբակցությունների՝ Աժ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը։

«Արտահերթ նիստը գումարվելու է, մնում է` ՔՊ-ն գա». Արծվիկ Մինասյան