Երևան`   +31 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ.

«Մեզ ընտրած ժողովուրդը չի պահանջում, որ մենք մեր մանդատները վայր դնենք». Լուլու

114
Երեքշաբթի, 11 հունիսի, 2024 թ., 19:00
«Մեզ ընտրած ժողովուրդը չի պահանջում, որ մենք մեր մանդատները վայր դնենք». Լուլու

ԱԺ-ի ամբիոնից, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր արդեն լքել էին դահլիճը, ՔՊ-ական Լուլուն՝ Լուսինե Բադալյանը, հայտարարեց. «Դուք էլի չեք դնելու ձեր մանդատները: Նախ, որովհետև դրանք դնելով, սահմանադրական ճգնաժամ ԱԺ-ում չի առաջանալու, իսկ եթե լինեն արտահերթ ընտրություններ, չեք ընտրվելու: Երկրորդ՝ ձեզ մանդատ տվողները պահանջում են, որ դուք վայր դնեք դրանք, իսկ մեզ ընտրած ժողովուրդը չի պահանջում, որ մենք մեր մանդատները վայր դնենք: Եվ, հետևաբար, խնդրում եմ, մեր մանդատների ետևում այսուհետև չթաքնվեք»: