Երևան`   +31 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ.

«Սև շորերով մարդ կա է մի հատ, փողոցներում պտտվում է». Հայկ Կոնջորյան

100
Երեքշաբթի, 11 հունիսի, 2024 թ., 17:48
«Սև շորերով մարդ կա է մի հատ, փողոցներում պտտվում է». Հայկ Կոնջորյան

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանը, ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով, Գառնիկ Դանիելյանին խնդրեց իր կոչը փոխանցել Բագրատ Սրբազանին: Նա մասնավորապես ասաց. «Ոնց էլ չլնի, էսօր կհանդիպեք էն սև շորերով մարդ կա է մի հատ, փողոցներում պտտվում է, այ էդ չվիրավորելու, չթիրախավորելու կոչը իրեն փոխանցեք»:

Նա նաև հայտարարեց, թե իրենց մանդատներն իրենց մասնավոր սեփականությունը չեն, որ ուզած պահին դրանցից հրաժարվեն: «ՔՊ-ն իր մանդատները ստացել է ժողովրդից՝ 5 տարի ժամկետով և իր պարտականությունները իրականացնելու է մինչև 2026 թվական»,- ասաց նա: