Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.

«Ասում են՝ գիշերը մարդկանց բերում եմ ստեղ, ես տանը լուսացնում». Բագրատ Սրբազան

112
Երեքշաբթի, 11 հունիսի, 2024 թ., 15:18
«Ասում են՝ գիշերը մարդկանց բերում եմ ստեղ, ես տանը լուսացնում». Բագրատ Սրբազան

Բաղրամյան պողոտայում, դիմելով լրագրողներին, շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն ասաց. «Մարդու որդիներն ինչ-որ ասում են՝ տուն եմ վարձել, մեջն եմ ապրում, գիշերները մարդկանց բերում եմ ստեղ, պառկացնում, ես տներում եմ մնում... Չե՞ք լսել»:

Հիշեցնենք՝ «ՀԺ»-ն, հղում կատարելով թելեգրամյան ալիքներին, գրել էր, թե լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Բագրատ Սրբազանը գիշերել է նախապես վարձակալած բնակարանում՝ ի տարբերություն իր համակիրների, որոնք գիշերն անցկացրել են փողոցում: