Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.

«Մանդատները դնելու ճիշտ պահը երեկ էր»․ Իշխան Գևորգյան

107
Երեքշաբթի, 11 հունիսի, 2024 թ., 13:36
«Մանդատները դնելու ճիշտ պահը երեկ էր»․ Իշխան Գևորգյան

«Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարզից էլ պարզ էր Նիկոլենց անլիքն այսօր:
Վաղվանն էլ է պարզ, մյուս օրվանն էլ:
Ի՞նչ ես կուզեի, որ մենք անեինք․
Այսօր, Նիկոլյան Հայաստանում կարելի է համարյա ամեն օրենք հարամել, մարդու տունն ու հողը խլել ու տալ Ադրբեջանին, ծեծել դեպուտատի, թքել մարդկանց վրա ու մարսել, նույնիսկ կարելի է երբ ուզել դեպուտատներին արգելել գնալ խորհրդարան, ինչը եղավ երեկ:
Այս պարագայում օրենսդիր լինելը նման է թմրանյութերի պայքարի դեմ վարչությունում աշխատելուն, որտեղ պետն ու իր բոլոր տեղակալները կործանված թմրամոլներ են:
Մի խոսքով փափուկ ասած անկապ է:
Կուզեի Սրբազանը բոլոր դեպուտատներին կոչ աներ, որ մանդատները դնեին, առանց առանձնացնելու դիմադիր թե ընդդիմադիր:
48 ժամ հետո ասեր, որ գնանք մնացած վայր չդրածներին «համոզելու», ով ում կարող է:
Վատագույն արդյունքի (0 մանդատից հրաժարում) դեպքում կունենանք լրիվ ժողովրդական Սրբազան, ամեն հին ու նոր «քաղաքականից» դիստանցավորված, ինչը բազում նոր դռները է բացում պայքարի համար:
Լավագույն դեպքում կունենայինք խորհրդարանում մնացած միայն քպ, ընդ որում՝ ոչ լրիվ կազմով:
Ինչը կստիպեր կառավարությանը հրաժարական տալ լեգիտիմության խնդրով ու կլինեին նոր ընտրություններ:
Մեր միակ անելիքն էլ Նիկոլին թույլ չտալ հրաժարականից հետո ժպ մնալը կլիներ ու դրանից հետո առողջ պայքարի մեջ մտնելը:
Մեկ էլ շատ կուզեի այլ եպիսկոպոսների տեսնել հանրահավաքներին, որովհետև թե պարտությունը, թե հաղթանակը փաստացի նրանք կիսելու են...
Կիսելու է նաև եկեղեցին:
Կարճ ասած այսքանը: Ավելի լայն չի ստացվում պատկրացնելս, բոլոր «ճիշտ պահի է պետք վայր դնել մանդատները» թեզերն էլ չեմ ընդունում:
Ճիշտ պահը երեկ էր…
Սա իմ պատկերացրած պայքարի լավագույն շարունակությունն է:
Հ. Գ. Ես շարունակելու եմ աջակցել Սրբազանին, քանի որ իրեն անձնապես եմ ճանաչում ու իր անաչառության վրա կասկած չունեմ: Էսքան գաղջի մեջ ես իր չափ չէի ձգի:
Էդ ձգելու վրա էլ շարունակաբար աշխատում եմ...

Աղբյուրը`   Իշխան Գևորգյան