Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.

«Հանրահավաքներին մոտենում են ու հարցնում՝ ի՞նչ պիտի լինի». Հովհաննես Ավետիսյան

134
Երեքշաբթի, 11 հունիսի, 2024 թ., 17:30
«Հանրահավաքներին մոտենում են ու հարցնում՝ ի՞նչ պիտի լինի». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրահավաքներին շատերն են ինձ մոտենում (առանց չափազանցության) ու հարցնում՝ ոնց կլինի, ինչ պիտի լինի, ինչ անենք:
Ցանկացած գործընթաց հաջող իրականցնելու համար անհրաժեշտ է ունենալ գիտելիք:
Պետության հետ կապված ցանկացած գործընթաց այլևս գիտության կողմից ուսումնասիրված և գիտության մաս դարձած է, այդ թվում հեղափոխություն անելը: Եվ հատկապես գիտելիքի, ի լրումն կամքի և համառության, միջոցով է հնարավոր ուղղակի բնակավայրից դառնալ անվտանգ և զարգացած պետություն:
Ասում են՝ ոնց անենք հեղափոխություն: Ասում եմ եկեք սովորեցնենք, համակարգեր է պետք սարքել, առանց մարզվել մրցության չեն գնում, առանց համակարգ պատերազմ չեն գնում (որովհետև պարտվելու ես), ասում են ժամանակ չկա:
Ասում են՝ սովորելը հետո, ասա հիմա ինչ անենք: Հիման գալիս անց է կենում, մարդու տղան արդեն 6 տարի ավիրում է երկիրը: Հասել ենք նրան, որ շուրջ 70 հազար քվեով մեկ միլիոն բնակիչ ունեցող քաղաք են կառավարում (տնտեսությունով երկրի կեսից ավելին):
Չեն սովորում, հիման անցնում է, հետո ասում են՝ Սերժն էր մեղավոր, Սորոսն էր մեղավոր, Պուտինն է որոշում, անգլիացիներն են որոշում, հրեաներն են աշխարհը կառավարում, ևն: Եթե այլոք են ձեր կյանքը որոշում ու դուք այդպես վստահ եք դրանում, հապա ինչու եք անհանգստացած, հապա ինչու եք փողոց դուրս գալիս, հարցեր տալիս:
Հարցեր տալը՝ ճիշտ հարցեր տալը, գիտության դռները բացելու բանալին է: Բայց այդ նույն հարցերով կարող ես այլ դռներ էլ բացել, եթե չես ուզում հասկանալ, որ գիտությունը, գիտություն ստեղծելու կարողությունը միակ բարձրագույն պարգևն է տիեզերքի և Աստծո կողմից, որ տրվել է մարդուն և սա միակն է, որով տարբերվում ենք մնացյալ կենդանիներից:
Մերժեք գիտությունը դադարեք սովորել և դուք կդառնաք նույնիսկ ավելի պակաս ունակ, քան ցանկացած այլ կենդանի: Հաջողություն եմ մաղթում բոլորիս նախաձեռնություններում: Աստծո լույսը գիտության հետ քայլող մարդկանց հետ»։