Երևան`   +31 °C
Այսօր`   Շաբաթ, 22 հունիսի, 2024 թ.

Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը ևս մեկ միլիոն դրամով ավելացավ. «Ժողովուրդ»

100
Երեքշաբթի, 11 հունիսի, 2024 թ., 09:06
Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը ևս մեկ միլիոն դրամով ավելացավ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ «Հայփոստ» ՓԲԸ-ն գահավիժում է՝ արձանագրելով աստղաբաշխական վնասներ, այնտեղ հանգրվանած ՔՊ պատգամավորի կինը հերթական ֆինանսական «բարձունքն» է ապահովում։ Պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք, որ Հայկ Կոնջորյանի կնոջ տարեկան աշխատավարձը «Հայփոստում» 2021-ին 6.8 միլիոն դրամ էր, 2022-ին՝ 9.5 միլիոն, ապա 2023-ին՝ արդեն 10.5 միլիոն դրամ։
Ի դեպ, Շուշան Ալեքսանյանի աշխատավարձը 6 անգամ գերազանցում է կազմակերպության 3064 աշխատակիցների միջին աշխատավարձը, որոնց տարեկանը 1.8 միլիոն դրամ է՝ Ալեքսանյանի 10.5 միլիոնի համեմատ»:

Մանրամասները՝ թերթի համարում: