Երևան`   +30 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ.

«Ես հասկացա` ինչ որակի մարդիկ են փողոց դուրս եկել». Դավիթ Ֆիդանյան

114
Երեքշաբթի, 11 հունիսի, 2024 թ., 04:06
«Ես հասկացա` ինչ որակի մարդիկ են փողոց դուրս եկել». Դավիթ Ֆիդանյան

Լրագրող Դավիթ Ֆիդանյանը լուսանկար է հրապարակել ու գրել. «Գիշերը կանգնած էի Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկի հատվածում, երբ ուժեղ անձրև սկսեց: Ինքս թրջվելով ուշադիր նայում էի, արդյոք մարդկանցից թեկուզ մեկը շտապեց հեռանալ: Ներսս հպարտությունից տակնուվրա էր լինում, որովհետև որևէ մեկը չհեռացավ: Ընդհակառակը մարդիկ մեկը մյուսի մասին հոգալով անձրևանոցների տակ էին, որոշները անձրևի տակ հանգիստ կանգնած: Ես հասկացա՝ ինչ որակի մարդիկ են փողոց դուրս եկել: Պինդ, հաստատակամ, հանուն պետության, ամեն զրկանքի պատրաստ»:

Աղբյուրը`   Դավիթ Ֆիդանյան