Երևան`   +31 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ.

«Քվեարկություն եղավ, արտահերթ գումարելու մեր առաջարկը ՔՊ-ն մերժեց». Արծվիկ Մինասյան

131
Երկուշաբթի, 10 հունիսի, 2024 թ., 19:00
«Քվեարկություն եղավ, արտահերթ գումարելու մեր առաջարկը ՔՊ-ն մերժեց». Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Բաղրամյան պողոտայում հայտարարեց, որ այսօր ևս մեկ անգամ ականատես եղան քաղաքական մեծամասնություն համարվող մի խմբավորման ապօրինի պահվածքին:

«Ինչպես Բագրատ Սրբազանը երեկ հայտարարել էր, ԱԺ 2 խմբակցությունների պատգամավորներն արտահերթ նիստ գումարելու պահանջ էին առաջադրել: Այդ նիստի օրակարգում ընդամենը 1 հարց էր, որը վերաբերում էր ԱԺ-ի ուղերձին, այսինքն, սահմանադրական մակարդակում բարձրագույն ներկայացուցչական մարմնի ուղերձին՝ ուղղվող սահմանադրական մեկ այլ մարմնի՝ գործադիր իշխանությանը, որպեսզի այս մարմինը՝ Կառավարությունն, ինքնակամ ներկայացնի իր հարաժարականը և հնարավորություն ընձեռնվի՝ ձևավորել նոր կառավարություն, որը երկրի առջև ծառացած այս անհաղթահարելի իրավիճակին լուծումներ կառաջարկի: Այս նախաձեռնությունն օրենքի ուժով պետք է գումարվի 5-րդ աշխատանքային օրը: Բայց նաև օրենքով կա հնարավորություն, որ ԱԺ-ի խորհուրդը ավելի վաղ գումարի այս արտահերթ նիստը, որի համար պահանջվում էր ընդամենը 2 խմբակցությունների միջնորդություններ և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության այն անձանց կողմ քվեարկությունը, որոնք ԱԺ-ի խորհրդի մեջ են: ԱԺ-ի խորհուրդը կազմված է 14 անձանցից, որոնց 12-ը Քաղաքացիական պայմանագիրն են ներկայացնում, 2-ը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներն են: Հարցը ներկայացվեց մանրամասն ու հիմնավորումներով: Փաստվեց, ոչ իշխանությունը բոլոր առումներով տապալել է իր իսկ ծրագիրը: Սակայն 12 դեմ և 2 կողմ քվեարկություն եղավ. արտահերթ գումարելու մեր առաջարկը ՔՊ-ն մերժեց»: