Երևան`   +31 °C
Այսօր`   Շաբաթ, 22 հունիսի, 2024 թ.

«Հայաստանի սահմանադրությունը ստիպված են փոխել»․ ադրբեջանցի պատգամավոր

105
Երկուշաբթի, 10 հունիսի, 2024 թ., 13:00
«Հայաստանի սահմանադրությունը ստիպված են փոխել»․ ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր և քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է, թե «Հայաստանը ստիպված է փոխել իր սահմանադրությունը, քանի որ այն հակասում է ոչ միայն միջազգային իրավունքին, այլև իրողություններին»։

Ըստ նրա՝ «եթե խաղաղության պայմանագրի ստորագրմանը խոչընդոտեն Փաշինյանի հակառակորդները, ապա պայմանագրի տապալման ողջ պատասխանատվությունը կկրի հայկական կողմը»։

Մուսաբեկովի խոսքով՝ «պարտադիր չէ, որ խաղաղության պայմանագիրը ստորագրեն առաջին դեմքերը․ դա կարող են անել արտգործնախարարները»։