Երևան`   +31 °C
Այսօր`   Շաբաթ, 22 հունիսի, 2024 թ.

«Բա որ տենց պուպուշ տղա ես, էսքան ոստիկան ինչի՞ ես բերել»․ Մարգարիտ Եսայան

77
Երկուշաբթի, 10 հունիսի, 2024 թ., 10:48
«Բա որ տենց պուպուշ տղա ես, էսքան ոստիկան ինչի՞ ես բերել»․ Մարգարիտ Եսայան

«Բա որ տենց լավ, պուպուշ տղա ես, հեծանիվ ես քշում, էսքան ոստիկան ինչի՞ ես բերել՝ ստեղ կանգնացրել, ինչի՞ ես սենց սարսափահար»,- Բաղրամյան պողոտայում, լրագրողների հետ զրուցում, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։
«Մեզ հասնում են իրենց մասնավոր զրույցներից, գիտենք՝ ոնց են ընկնավորած, թող պամպերսները հագնեն, վեր ընկնեն։ Իսկ ոստիկանությունը պետք է կանգնի ժողովրդի կողքին։ Տարբեր կառույցներ, կուսակցություններ, ՀԿ-ներ պետք է մտնեն ոստիկանության շարքեր ու տղաներին բացատրեն, որ հայ են, ազգային ինքնագիտակցություն արթնացնեն այդ համակարգում և ասեն, որ իրենք պետք է ժողովրդի կողմն անցնեն, ոչ թե դավաճան և թուրքի պլաններ իրականացնող Նիկոլի և նրա իշխանության»,- ասաց Եսայանը՝ հավելելով, որ ոստիկանության ներսում կայծի են սպասում՝ ժողովրդի կողմն անցնելու համար։

«Բա որ տենց պուպուշ տղա ես, էսքան ոստիկան ինչի՞ ես բերել»․ Մարգարիտ Եսայան