Երևան`   +31 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ.

Քաղաքացիները բացահայտեցին քաղաքացիական հագուստով սադրիչին

138
Երկուշաբթի, 10 հունիսի, 2024 թ., 02:48
Քաղաքացիները բացահայտեցին քաղաքացիական հագուստով սադրիչին

Քիչ առաջ իրավիճակը լարվեց Բաղրամյան պողոտայում: Երբ տեսախցիկներն ուղղվեցին ձայների ուղղությամբ, կադրում հայտնվեց Գոռ Խառատյան անուն-ազգանունով ներկայացող քաղաքացիական հագուստով անձ, ով հաստատեց, որ ոստիկանության աշխատակից է: Նրա հասցեին քաղաքացիներից մեկը գոչեց՝ դու սադրիչ ես, ինչու ես մտել մեր շարքերը: Ոստիկանները արագ շրջապատեցին քաղաքացիական հագուստով գործընկերոջը ու փորձեցին հարթել իրավիճակը՝ պնդելով, թե քաղաքացին է փորձել ճեղքել ոստիկանական շղթան: