Երևան`   +30 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ.

«96 ժամ լինել փողոցում անդադար և մեր կամքը պարտադրել». Բագրատ Սրբազան

114
Կիրակի, 09 հունիսի, 2024 թ., 20:24
«96 ժամ լինել փողոցում անդադար և մեր կամքը պարտադրել». Բագրատ Սրբազան

«Չենք կարող ամեն երեկո հավաքվել զրուցել և հույս ունենալ, թե այս իշխանությունները կհասկանան իրենց պետականակործան ընթացքը և կհեռանան: Մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած ընդամենը 4 օր՝ 96 ժամ, առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի առանց երկար-բարակ քնելու լինենք փողոցում և մեր կամքը պարտադրենք: Շատերդ, եթե ոչ բոլորդ, երկար ժամեր եղել եք արևի տակ՝ ոստիկանական շարքերի դիմաց, քայլել եք տարբեր փողոցներով, այս մեկ ամիսը եղել է մեր ընդվզման, ուժերի հավաքագրման ամբողջ մի ընթացք միայն մեկ նպատակով, որ վերջ դրվի այս արյունաքամությանը և հաստատվի ճշմարտության ժամը»,- հանրահավաքի ընթացքում հայտարարեց Բագրատ Սրբազանը: