Երևան`   +31 °C
Այսօր`   Շաբաթ, 22 հունիսի, 2024 թ.

«Նրան նման կրկեսի մեջ ներքաշելն ամենալավ որոշումը չէր». Պետրոս Ղազարյան

111
Կիրակի, 09 հունիսի, 2024 թ., 14:36
«Նրան նման կրկեսի մեջ ներքաշելն ամենալավ որոշումը չէր». Պետրոս Ղազարյան

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Սրբազանին կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց նա մեր հասարակության դժգոհ քաղաքացիների մի մասի քաղաքական առաջնորդն է և վերջինիս նման կրկեսի մեջ ներքաշելը ամենալավ որոշումը չէր։
Մտածում եմ, հիմա ով է այս շարժման չուզողը, նա ով քննադատում է, թե նա ով կազմակերպել էր այս փնթի մեդիագռդոնը։
Իսկ Սրբազանը հուսանք կհասկանա, որ ոչ ՔՊ-ն, ոչ այս շարժման հետևում Ռուսաստանին տեսնողները, ոչ նախկինների հետ այս շարժումը կապողները, ոչ եկեղեցական վերնախավին չընդունողները և ոչ էլ շարժման ակտիվիստներին սուր հարցեր տվող լրագրողներ այնքան չեն թուլացնում շարժումը, որքան Սրբազանի շուրջ պտտվող, նրա ֆոնին փիարվող դառը կորիզները»։

Աղբյուրը`   Պետրոս Ղազարյան