Աշխարհի առաջին թենիսիստուհին երրորդ տարին անընդմեջ նվաճեց Ռոլան Գարոսը
![]() Լեհ թենիսիստուհի Իգա Սվիատեկը դարձել է մրցաշրջանի «Մեծ սաղավարտի» երկրորդ մրցաշարի՝ Ռոլան Գարոսի հաղթող։ Եզրափակչում 23-ամյա լեհուհին՝ մրցաշարի առաջին համարը, հաղթեց աշխարհի 15-րդ համար իտալացի Ժասմին Պաոլինին 6։2, 6։1 հաշվով։ Սվիատեկն աշխարհի առաջին ռակետն է, նա չորրորդ անգամ նվաճեց Ռոլան Գարոսը (2020, 2022, 2023, 2024)։ Ընդհանուր առմամբ, նա ունի 22 WTA տիտղոս։ 21-րդ դարում միայն բելգիացի Ժուստին Հենինն է (2005–2007) երեք անգամ անընդմեջ հաղթել է Ռոլան Գարոսում։ Բացի այդ, լեհուհին դարձավ երկրորդ թենիսիստուհին Սերենա Ուիլյամսից հետո (2013), որը մեկ մրցաշրջանում հաղթել է Մադրիդի և Հռոմի մրցաշարերում, ինչպես նաև Ռոլան Գարոսում։ Այս տարվա Ռոլան Գարոսում 28-ամյա Պաոլինին իր կարիերայում առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի չորրորդ շրջանից: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
