Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.

«Ալիևը պատրաստվում է հաջորդ պատերազմին»․ Վարդան Ոսկանյան

134
Ուրբաթ, 31 մայիսի, 2024 թ., 01:18
«Ալիևը պատրաստվում է հաջորդ պատերազմին»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Թշնամու կողմից բռնազավթված Իվանյան ավանում Բաքվի բռնապետի ամենակարևոր հայտարարություններից մեկը, թերևս, այս էր՝ «Ամբողջ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը լինելու են շատ ամուր ամրությունների գոտի»։
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը սրանով փաստացիորեն խոստովանել է, որ իրականում պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ բռնազավթված Արցախի Հանրապետության ողջ տարածքը վերածելով ռազմական ամրացված գոտու և մեր դեմ պլացդարմի։
Սա է թշնամու իրական մտադրությունը, իսկ Հայաստանում թմբկահարում են ինչ-որ «ստոլբեքով» պաշտպանվելու հնարավորության մասին»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան