Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.

«Ցանկանում եմ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին»․ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան

149
Հինգշաբթի, 30 մայիսի, 2024 թ., 23:24
«Ցանկանում եմ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին»․ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Շարունակենք մանրամասն արձանագրել, թե ինչպես են Թուրքիայում գովում և սատարում Հայաստանի դե-ֆակտո վարչապետի վարած զիջողական ու հակահայ, այսինքն՝ թուրքամետ քաղաքականությունը:

Այսօր հնչեղ ելույթ է ունեցել դիվանագետ, Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը.

«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով տեսնում և ընդունում է այսօրվա իրականությունը, ցույց է տալիս, որ ինքը հայ ժողովրդի ապագայի մասին մտածող առաջնորդ է և չի ցանկանում խնդիրներ թողնել սերունդներին»:

Դիվանագետի ամբողջական ելույթը կարելի է գտնել այստեղ (https://t.me/turkey2day/3792), իսկ մենք ձեռքի վրա ունենք ևս մեկ վառ ապացույց, թե ով է ներկայիս իշխանության իրական աջակիցն ու կողմնակիցը»։