Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.

«Հերթագրվելու եմ կալանավայրում, հիշի՛ր»․ Սրբազան

144
Հինգշաբթի, 30 մայիսի, 2024 թ., 20:24
«Հերթագրվելու եմ կալանավայրում, հիշի՛ր»․ Սրբազան

«Էսօր լուր առանք, որ իբր ինձ ձերբակալելու են, բա ասեիք՝ երկրից հեռանայի։ Վայ, ձերբակալեք դուք ձեզ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հեգնել է շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը, ապա անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, նշել է․ «Հերթագրվելու եմ կալանավայրում, հիշի՛ր»։

Հիշեցնենք՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ նախատեսո՞ւմ է հանդիպել Բագրատ Սրբազանի հետ, Փաշինյանն ասել էր․ «Ինձ հետ հանդիպելու ձևաչափեր, ընթացակարգեր կան, ովքեր ուզում են հանդիպել, կարող են ազատ հերթագրվել»։