Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքացու սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների խախտում»․ Ռոման Երիցյան

148
Ուրբաթ, 31 մայիսի, 2024 թ., 02:24
«Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքացու սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների խախտում»․ Ռոման Երիցյան

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի գրառումը․ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երրորդ դեպքն է, ինչ տնային կալանքի տակ գտնվող անձանց մասնակցությամբ դատական նիստերը հետաձգվում են՝ մեղադրյալին դատարան չներկայացնելու հիմքով։
Ոստիկանությունը մեղադրյալներին դատարան չներկայացնելը պատճառաբանում է ուժեղացված ծառայություն իրականացնելու փաստով։
Փաստորեն, ողջամիտ ժամկետներում արդար դատաքննության իրավունքը փոխարինվում է անհնազանդության խաղաղ և օրինական ակցիաների խափանման անհրաժեշտությամբ, որպիսի գործողության համար ոստիկանությունը որևէ ուժ չի խնայում։
Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքացու սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների խախտում»։

Աղբյուրը`   Ռոման Երիցյան