«Ոստիկանությունը փորձել է ճշտել՝ Վեհափառը եկել է իր կողմից ղեկավարվող շարժման սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ ոչ»․ Փաշինյան
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով երեկ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպի մասին, ասել է․ «Նախ պետք է արձանագրենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը և նաև երեկ պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, և երբ երեկ Վեհափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ունեցել է հրավերի ակնկալիք։ Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյո՞ք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների ու իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող ու սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակով։ Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցն ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է նրա մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք»։ |
«Մռութ, իմ ճաշակով չես, վուլգար ես ու տգետ». Վազգեն Սաղաթելյան
5818:12«Երևում է՝ բավականին ազատ ժամանակ ունեք, շրջեք հատուկ հաստատություններով»․ Անուշ Գինոսյան
8217:24«Փողերը պակասում են, Սաքունցն աստիճանաբար սկում է». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8416:54«Ավելի տխուր չի լինում». Լիլիթ Գալստյան
9016:12«Միևնույնն է՝ ինտելեկտուալ ղզիկ ես»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
11116:06ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբի 13 անդամ է ձերբակալվել. #ABCNews
27215:52