Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.

«ՀՀ-ում քո գործընկերն այլևս որևէ իրավասություն չունի, քեզ կարգին պահիր»․ Բագրատ Սրբազանը՝ Ալիևին

92
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ., 11:00
«ՀՀ-ում քո գործընկերն այլևս որևէ իրավասություն չունի, քեզ կարգին պահիր»․ Բագրատ Սրբազանը՝ Ալիևին

«Խոսքս ուղղում եմ իր գործընկերոջը՝ Ադրբեջանի նախագահին, որ իրեն կարգի հրավիրի»,- ՆԳՆ շենքի բակում ասաց Բագրատ Սրբազանը։ «Երեկ հայտարարություն է արել, որ Հայաստանը պետք է ընդունի Խոջալուում տեղի ունեցած չգիտեմ ինչը և պետք է ներողություն խնդրի, ցեղասպանություն է բնութագրել։ Համոզված չեմ, որ այս մարդիկ ներողություն չեն խնդրելու, մինչև հիմա նույնիսկ չեն արձագանքել, հետևաբար այս պահն օգտագործելով՝ ուղերձ եմ հղում այստեղի, այսպես կոչված, կառավարության ղեկավարին և հատկապես իր գործընկերոջը․ Հայաստանում դու բանակցող կողմ չունես, ստրուկ ունես, որ ինչ թելադրում ես՝ ծնկաչոք կատարում է։ Քեզ եմ ասում, Հայաստանում քո գործընկերն այլևս որևէ իրավասություն չունի, քեզ կարգին պահի, մինչև կգանք, կասենք՝ որտեղ ինչ կա»,-ասաց Բագրատ Սրբազանը։

«ՀՀ-ում քո գործընկերն այլևս որևէ իրավասություն չունի, քեզ կարգին պահիր»․ Բագրատ Սրբազանը՝ Ալիևին