Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.

«Տասնյակից ավելի ծառայողական քննություններ են նշանակվել»․ ՆԳՆ վարչության պետ

96
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ., 10:54
«Տասնյակից ավելի ծառայողական քննություններ են նշանակվել»․ ՆԳՆ վարչության պետ

Ինչպես հայտնել էինք, Բագրատ Սրբազանն աջակիցների հետ ՆԳՆ շենքի մոտ է, եկել են Վահե Ղազարյանի հետ հանդիպելու, իրենց հարցերի պատասխանները ստանալու։ Նրան հայտնեցին, որ նախարարը հանդիպման է։ Մոտեցավ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը։ «Ոստիկանների կողմից կատարված գործողությունների հետ կապված, որոնք իրենց մեջ ենթադրում են կարգապահական խախտումներ, մեկ տասնյակից ավելի ծառայողական քննություններ կան, նաև՝ քրեական վարույթներ։ Բոլոր այն ոստիկանները, որոնք կարգապահական խախտումներ են թույլ տալիս, կենթարկվեն պատասխանատվության։ Մեր խնդրանքն է՝ ոստիկաններին չթիրախավորել»,- ասաց Մարտիրոսյանը՝ Բագրատ Սրբազանին։ Վերջինը նշեց, որ իրենք ոստիկաններին չեն թիրախավորում, նրանց հետ խնդիր չունեն, խնդիրը հրաման տվողներն են։

«Տասնյակից ավելի ծառայողական քննություններ են նշանակվել»․ ՆԳՆ վարչության պետ