Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.

«Փորձ է արվում մեզ մեղադրել նրանում, որ որոշ արժեքների նկատմամբ չունենք պատշաճ վերաբերմունք»․ Փաշինյան

93
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ., 11:06
«Փորձ է արվում մեզ մեղադրել նրանում, որ որոշ արժեքների նկատմամբ չունենք պատշաճ վերաբերմունք»․ Փաշինյան

Փաշինյանը թվեց ՀՀ ժողովրդի ազգային արժեքները՝ Հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը, ՀՀ պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը, հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, գիտելիքը, գիտությունը, համահայկական ներուժը, հայկական սփյուռքը, հայրենիքը, ընտանիքը, անհատը, Հայ առաքելական սուրբ եկեղեցին, քրիստոնեությունը․ «Շատ է խոսվում այն մասին, փորձ է արվում մեզ մեղադրել նրանում, որ մենք որոշ արժեքների նկատմամբ չունենք պատշաճ վերաբերմունք, կարծում եմ՝ սա բացարձակապես չի արտահայտում իրականությունը։ Եթե որոշ ինստիտուտների ներսում գտնվող մարդիկ իրենք իրենց գործողություններով վարկաբեկում ու զրոյացնում են էն ինստիտուտները, որոնք ժողովրդի համար ունեն ազգային արժեքի նշանակություն, չեմ ասի՝ դա կառավարության գործը չի, կառավարության գործն է ու թերևս պետք է զբաղվենք դրանով, բայց դա կառավարության մեղքը չի»,- ասաց Փաշինյանը։