Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.

«Սեպտեմբերից կսկսվի ադրբեջանցիների «վերադարձը»»․ Ալիև

107
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ., 10:30
«Սեպտեմբերից կսկսվի ադրբեջանցիների «վերադարձը»»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իվանյանում (Խոջալու) հայտարարել է, թե սեպտեմբերից կսկսվի ադրբեջանցիների «վերադարձը» Ստեփանակերտ։

Բացի այդ, նա հայտնել է, որ Ակնա (Աղդամ) ադրբեջանցիները «կվերադառնան» մյուս տարի։

Նրա խոսքով՝ «Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհի ընդլայնում է ընթանում»։

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Մեկ այլ հայտարարությամբ նա Հայաստանից ներողություն էր պահանջել։