Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.

«Ախթալայում վերականգնվել է գազամատակարարումը, էլեկտրասնուցումը». Արեն Մկրտչյան

112
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ., 00:24
«Ախթալայում վերականգնվել է գազամատակարարումը, էլեկտրասնուցումը». Արեն Մկրտչյան

Ախթալայում վերականգնվել է գազամատակարարումը, էլեկտրասնուցումը։ Պարենային, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովումն իրականացվում է սարամիջյան ճանապարհով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Ախթալայի բժշկական կենտրոնը՝ տնօրեն Կարեն Ազարյանի գլխավորությամբ, ինչպես միշտ աշխատում է 24/7 ռեժիմով, դեղորայքի խնդիր չկա, քանի որ դեղորայքի մատակարարումները ևս իրականացվում են հավուր պատշաճի։ Հանդիպել ենք բնակիչներին, խոսել խնդիրների լուծման որոշումներից, հավաքագրել նոր խնդիրներ»,-ասված է գրառման մեջ:

Աղբյուրը`   Արեն Մկրտչյան