Երևան`   +23 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ընկերների հետ կուսակցություն է հիմնել

124
Երեքշաբթի, 28 մայիսի, 2024 թ., 22:36
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ընկերների հետ կուսակցություն է հիմնել

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի՛ հայրենակիցներ,
Ես և իմ գործընկերները, ում հետ 6 տարի պայքարել եմ քաղաքական քաղցկեղի դեմ, որոշում ենք կայացրել պայքարը տեղափոխել ինստիտուցիոնալ տիրույթ և հիմնադրել ենք ԱՌԱՋ կուսակցությունը: Այսօր անդրանիկ համագումարի կողմից ընտրվել եմ կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ:
Համոզված եմ որոշումս ոչ միանշանակ է ընդունվելու մասնագիտական իրավական համայնքի և հանրության կողմից: Ես 6 տարի կենաց ու մահու կռիվ եմ տվել Հանրապետությունում մարդու իրավունքների համար, սակայն միայն իրավական պայքարը բավարար չէ երկրին պատուհասած աղետը ոչնչացնելու համար: Այս քայլով ես մտնում եմ ակտիվ քաղաքականություն և իմ ամբողջ մասնագիտական ներուժը դնելու եմ անվտանգ, ժողովրդավար, իրավական Հայաստանի կայացման համար:
ԱՌԱՋ կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Ալեքսանդր Կոչուբաև:
Առաջ, առաջ, առաջ»: