Երևան`   +24 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.

Գեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է

138
Երեքշաբթի, 28 մայիսի, 2024 թ., 22:30
Գեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է

Սարուխան գյուղից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ դաշտային հատվածում, կայծակնահարության հետևանքով մահացել է 59–ամյա քաղաքացի Ա. Կ.–ն, իսկ քաղաքացիներ 63–ամյա Ա. Ս.–ն և 42–ամյա Վ. Ի.–ն ԲԿ են տեղափոխվել մինչ փրկարարների ժամանումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգը ստացվել է այսօր՝ ժամը 12։37–ին:
Նշվում է, որ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։
Հիշեցնենք՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ և Սարուխան գյուղերի միջնամասի դաշտամիջյան հատվածում՝ ճանապարհից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, 3 անձ է կայծակահարվել, 3–ն էլ՝ կին։