Երևան`   +23 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.

«Մենք ստանում ենք մեր պայքարի առաջին հստակ միջազգային արձագանքները». Գառնիկ Դանիելյան

141
Երեքշաբթի, 28 մայիսի, 2024 թ., 22:18
«Մենք ստանում ենք մեր պայքարի առաջին հստակ միջազգային արձագանքները». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մենք ստանում ենք մեր պայքարի առաջին հստակ միջազգային արձագանքները:
Այսօր Եվրոպական խորհրդարանի 7 պատգամավորներ համատեղ հայտարարություն են տարածել՝ շեշտելով, որ «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի շարժումն արտացոլում է հայ հասարակության տարբեր շերտերին պատկանող քաղաքացիների գոյաբանական հարցերի վերաբերյալ մտահոգությունը»:
Միաժամանակ Եվրոպական խորհրդարանի գերծընկերները կոչ են արել Հայաստանի կառավարությանը «զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, ինչպես նաև ցանկացած այլ քայլից, որը կարող է խոչընդոտել ՀՀ քաղաքացիներին՝ իրացնելու իրենց սահմանադրական իրավունքները»։
Հայտարարություն է տարածել նաև
Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միությունը (Internation Union of Socialist Youth - IUSY), որի անդամ է ՀՅԴ Երիտասարդականը:
Հայտարարության մեջ միջազգային կազմակերպությունը իր խորը մտահոգությունն է արտահայտել՝ կապված Հայաստանի հանրապետության և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ՝ նշելով, որ «Ադրբեջանը ուժի սպառնալիքի պայմաններում է իրականացնում այս գործընթացը, որի հետևանքով խաթարվում է Հայաստանի հանրապետության ինքնիշխանությունը»:
IUSY-ն, դատապարտելով ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը և բռնաճնշուները Հայաստանի կառավարության կողմից, կոչ է արել «հարգել Հայաստանի քաղաքացիների ազատ խոսքի և անհամաձայնության արտահայտման սահամանադրական իրավունքը»:

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան