Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.

Աղետի գոտու մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը վերականգնված է

102
Երեքշաբթի, 28 մայիսի, 2024 թ., 18:54
Աղետի գոտու մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը վերականգնված է

Լոռու մարզի աղետի գոտու մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը վերականգնված է: Դեբեդ գետի մակարդակը փոքր-ինչ իջնելուց հետո հենց առաջին օրվանից «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները օպերատիվ ու մեծածավալ աշխատանքներ են իրականացրել «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարի վրա:

Դրա արդյունքում մարզի մի շարք բնակավայրերում նույն օրը երեկոյան ջրամատակարարումը հնարավոր է եղել վերականգնել։

Այս պահին դեռևս ջուր չկա

Ախթալա քաղաքի մի հատվածում,
Թեղուտ գյուղում (հոսանքազրկման հետևանքով),
Քարկոփ գյուղում (բնակչությունն այստեղ տարհանված է),
Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասում։ Այստեղ ընկերությունը բնակիչներին ջուր է մատակարարում ջրատար մեքենաներով:
Այս պահին Վեոլիաթիմն աշխատում է գետի թռիչքային հատվածով ջրատարի վերագործարկումը կազմակերպելու ուղղությամբ։ Նաև ուսումնասիրություններ են ընթանում՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին աղետի պատճառած վնասները գույքագրելու համար։