Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.

3 կանայք սարում կայծակնահարվել են

110
Երեքշաբթի, 28 մայիսի, 2024 թ., 16:18
3 կանայք սարում կայծակնահարվել են

Այսօր՝ մայիսի 28-ին, արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Կարմիր և Սարուխան գյուղերի միջնամասի դաշտամիջյան հատվածում ճանապարհից մի քանի կմ հեռավորության վրա քաղաքացիներ են կայծակնահարվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ կայծակնահարության հետևանքով 1 հոգի մահացել է, 2-ը տեղափոխվել «Գավառ» ԲԿ: Մահացածն ու հիվանդանոց տեղափոխվածները կանայք են։