Երևան`   +31 °C
Այսօր`   Շաբաթ, 22 հունիսի, 2024 թ.

«Շատ ոստիկաններ, ոչ թե օրենքով են առաջնորդվում, այլ ոհմակային կանոններով». Տիգրան Աբրահամյան

117
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ., 04:06
«Շատ ոստիկաններ, ոչ թե օրենքով են առաջնորդվում, այլ ոհմակային կանոններով». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոստիկանության առանձին ստորաբաժանումների, ծառայողների գազանությունների և լկտիության տրամաբանության հիմքում մեկ գործոն է՝ նրանք ամբողջությամբ կիսում են քպ-ական մոտեցումները ու իշխանության դեմ հանդես եկող ցանկացած քաղաքական, քաղաքացիական շարժում նրանց համար ավելի լուրջ վտանգ է, քան Թուրքիան և Ադրբեջանը:
ՔՊ վերնախավն իր դավաճանական գաղափարներով ներթափանցել է ուժային համակարգի խորք՝ թունավորել և ատելություն սերմանել բոլոր այն անձանց կամ խմբերի դեմ, ովքեր գործող կառավարիչների տեսակետները չեն կիսում:
Սրանով է պայմանավորված, որ ուժային գործողության գնացող շատ ոստիկաններ, ոչ թե օրենքով են առաջնորդվում, այլ ոհմակային կանոններով՝ բացառապես իշխանական վերնախավից իջեցվող ցուցումներով, որի դիմաց շռայլորեն վարձատրվում են»։