Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.

«Թշնամին նրանց սկսել է կոչել «Փաշինյանի կարմիր գլխարկներ»»․ Վարուժան Գեղամյան

89
Երկուշաբթի, 27 մայիսի, 2024 թ., 13:30
«Թշնամին նրանց սկսել է կոչել «Փաշինյանի կարմիր գլխարկներ»»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Երկու մտքով կիսվեմ որպես այսօր առավոտյան խաղաղ անհնազանդության գործողությունների մասնակից:

Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը հրաման է տվել ցուցադրական բռնություն կիրառելով բռնել ցույցերի մասնակիցներին: Սա ունի մեկ նպատակ՝ վախեցնել և ստիպել քաղաքացիներին այլևս դուրս չգալ:

Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, ում այսօր տեսել եմ փողոցներում, որևէ կերպ չեն վախենում բերման ենթարկվելուց:

Որպես քաղաքացի շարունակելու եմ իմ օրինական բողոքն ու պահանջը ներկայացնել:

Սա, ցավոք սրտի, մեր պետությունը փրկելու միակ տարբերակն է»:
Վարուժան Գեղամյանը նաև գրում է․ «Կարմիր բերետավորները ադրբեջանական մամուլի համար դարձել են և՜ հերոսներ և՜ ծաղրի առարկա։ Թշնամին նրանց սկսել է կոչել «Փաշինյանի կարմիր գլխարկներ»։